24/04/2023 19:33
Հայաստանի միակ փրկությունը պետություն-ամրոց լինելն է, որտեղ ամեն ինչ՝ գիտությունից մինչև ասֆալտապատում, պետք է միտված լինի միայն մի բանի՝ անվտանգությանը
Հայաստանի միակ փրկությունը պետություն-ամրոց ստեղծելն է, համոզված է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Միջազգային հանրությունը պետք է մեզ պաշտպանի կամ կպաշտպանի»...
Հերթական կործանարար պատրանքը, քանի որ Հայաստանի միակ փրկությունը, պատկերավոր ասած, պետություն-ամրոցն է՝ ամրոց, որտեղ ամեն ինչ՝ գիտությունից մինչև ասֆալտապատում, պետք է միտված լինի միայն մի բանի՝ անվտանգությանը, որը պետք է ապահովի հիբրիդային հաջող ու արդյունավետ պաշտպանությամբ և թշնամուն անզուգաչափ կործանարար հարվածներ հասցնելով ու ջախջախելով։
Այս տարածաշրջանում լինելու ենք կամ մենք կամ բարբարոսները, և այլընտրանք, ցավալիորեն, գոյություն չունի․ այդ այլընտրանքը մեզ ուղղակի չեն թողել»,- գրել է Վարդան Ոսանյանը՝ Տելեգրամի իր ալիքում։