24/04/2023 12:34
Փաշինյանն Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի․ Աբրահամյան
Ադրբեջանի նախաձեռնած անցակետի տեղակայման հետևանքով Արցախում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինչու՞ այս պահին, որովհետև նախորդ շաբաթ Փաշինյանը պարզ, մատչելի լեզվով Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց, ավելին` նույնիսկ ուղղորդեց նոր ագրեսիայի:
ՀՀ իշխող ուժի ղեկավարը փաստացի ասում է, որ տեր է բացառապես Հայաստանին վերաբերող թեմաներին, դրա համար էլ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները փաթեթավորելիս մշտապես շեշտում է, որ օպերացիան «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում է», որը ՀՀ կառավարող ռեժիմի համար ևս Ադրբեջան է:
Ճիշտ է` Փաշինյանն իր պատասխանատվությունը ո´չ էլ Հայաստանի մասով է իրականացնում, հակառակ դեպքում 2-3 տարվա մեջ ՀՀ տարածքային ամբողջականությունն այսպես չէր ոտնահարվի, Ադրբեջանը մեր երկրի տարածք չէր մխրճվի, այսքան զոհեր չէին լինի:
Ինչ վերաբերվում է միջազգային դերակատարներին, ապա յուրաքանչյուրի մոտեցումը ելնում է սեփական առաջնահերթություններից ու դեռ պարզ չէ, թե ինչքանով կնպաստի իրավիճակի հանգուցալուծմանը», - նշել է նա: