24/04/2023 12:52
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատաքննության փուլում է 30-ից ավելի հայցադիմում. Սրբուհի Գալյան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30-ից ավելի հայցադիմում կա դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Մինչ օրս աղմկահարույց գործերով դատավճիռներ չկան, քանի որ դրանք դատաքննության փուլում են։
«Ներկայում մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում և այդ գործերով դատական նիստերը կայանում են։ Լրատվամիջոցները կարող են գալ և պարզաբանել նիստերը, մենք էլ ենք ցանկանում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից»,- ասաց նա:
Գալյանը վստահեցրեց՝ դատախազությունն անում է ամեն հնարավորը, կան ժամկետներ և գործում են դրանց սահմաններում: