24/04/2023 13:12
«Այլևս ոչ մի հարց». Վեհափառը չարձագանքեց Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությանը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չմեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությունը:
«Այլևս ոչ մի հարց»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Վեհափառ Հայրապետը:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Ազգային ժողովում հայտարարել էր՝ շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն է անելու:
«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»,- ասել էր նա:
Փաշինանն իր ելույթը ավարտել էր Պողոս Առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարով. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»: