24/04/2023 17:36
Հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ լինել, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում․ Էդմոն Մարուքյան
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության համատեքստում։
Պարզապես սա 21-րդ դարն է` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը՝ իր ինստիտուտներով և օրինական քաղաքական մեխանիզմներով հանդերձ, որոնք պետք է կանխեն աղետը Լեռնային Ղարաբաղում և ենթադրեն ոչ բարենպաստ միջազգային հետևանքներ Ադրբեջանի ղեկավարության համար», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը։