24/04/2023 11:26
Պետք է լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի հակառակորդին սադրանքներ չհրահրել. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)
Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Նույն վիճակն է, եթե որևէ փոփոխության ենթարկվի, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- նշեց նա:
Հարցին՝ ի՞նչ վիճակ է Տեղ գյուղում, ադրբեջանական զորքերը հետ քաշվե՞լ են՝ փոխնախարարը պատասխանեց. «Որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի»:
Արման Սարգսյանն ասաց, թե վստահաբար չի կարող պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:
«Բայց պետք է ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր աշխատանքը կատարի որակով, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հզորանանք, պետք է լինենք կուռ ու միասնական, լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել», - ընդգծեց փոխնախարարը: