24/04/2023 20:02
Աշխարհում տնտեսական կարգի փոփոխման առաջին փուլում ենք․ ՌԴ Ֆինանսների նախարար
Համաշխարհային տնտեսական կարգի փոփոխության առաջին փուլն է ընթանում, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
«Այսօր մենք գտնվում ենք համաշխարհային տնտեսական կարգի փոփոխության առաջին՝ սուր փուլում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ընթացող պրոցեսների պատճառների ու էության մեջ խորամուխ լինելով է հնարավոր միայն հեռահար ծրագրեր գծել, որոնք իրենց հերթին կախված են աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումներից։
«Հարկավոր է մտածել ապագայի մասին՝ ինչպես կզարգանա համաշխարհային քաղաքական համակարգը, նաև, թե ինչ է պետք անել հիմա՝ կոնկրետ դեպքում, ինչի վրա դնել շեշտը ու որտեղ առաջնահերթ ուղղել պետության ֆինանսական միջոցները։ Մենք այդ ամենը քաջ գիտակցում ենք ու այդ առումով անում ենք անհրաժեշտ ամեն բան»,- ասել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը։