24/04/2023 15:16
Պայքարել ժխտողականության և մոռացության դեմ՝ նշանակում է վերահաստատել հայ ժողովրդի անվտանգության հիմնարար իրավունքները
Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915թ․ ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին նշվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում․
«Պայքարել ժխտողականության և մոռացության դեմ՝ նշանակում է վերահաստատել Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի կյանքի, անվտանգության, ժողովրդավարության հիմնարար իրավունքները, ինչպես նաև հաստատել խաղաղություն ամբողջ աշխարհում»: