25/04/2023 13:18
Ադրբեջանը Հայաստանից 8 սահմանամերձ գյուղ է պահանջում
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։
Այս պայմանները նա հնչեցրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։
«Հայաստանը պետք է.
կատարի իր միջազգային պարտավորությունները;
ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և «անօրինական զինված կազմավորումները» Ադրբեջանի տարածքից;
ազատի «Ադրբեջանի դեռևս օկուպացված» ութ սահմանամերձ գյուղերը;
դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, «անօրինական գործողություններից» և «ապատեղեկատվությունից»;
վերջ դնի «ականային ահաբեկչությանը»;
լույս սփռի «մի քանի հազար» ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք «անհետացել են» հակամարտության ընթացքում;
փոխհատուցի «Ադրբեջանին պատճառված վնասը»;
բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ», - ասել է Ալիևը։ Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։