25/04/2023 14:40
Դա՞ է ձեր շնորհակալությունը եկեղեցուն, որ հեղինակն է այս պետականության, հեղինակն է Սարդարապատի. Աջապահյան (Տեսանյութ)
Եկեղեցու հզորացումը պետությանն ի վնաս չի կարող լինել, այն օրիորդը, որ Ազգային ժողովում ասում էր՝ եկեղեցին, այո, ազգին պահել է պետականության բացակայության պայմաններում, բայց հիմա, որ պետականություն կա, եկեղեցին պետք է մի կողմ քաշվի, դատարկաբանություն է։ Դա՞ է ձեր շնորհակալությունը եկեղեցուն, որ հեղինակն է էս պետականության, հեղինակն է Սարդարապատի, հեղինական է Հայաստանի, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ես միշտ ասել եմ՝ եկեղեցին պետք է հզորանա, որ Աստված մի արասցե, եթե պետությունը թուլանա, նույնիսկ վերանա, եկեղեցին կարողանա տեր կանգնել ժողովրդին։ Իր չունեցած ենթակառույցներով ինչպե՞ս պիտի եկեղեցին կարողանա զորավիգ լինել ժողովրդին։ Ես ուզում եմ, որ հզոր պետություն ունենանք՝ հզոր բանակով, հզոր եկեղեցով, ոչ թե հզոր պետության մեջ՝ տկար եկեղեցի։ Չի կարող հզոր մարմնի մեջ տկար հոգի լինել, երկուսը պարտավոր են միմյանց հզորացնել, եկեղեցին ամեն ինչ արել է, որ պետությունը հզորանա», - ասել է նա։