25/04/2023 10:31
Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է. Ռենատա Ալտ
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է, այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը։
«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում՝ Հակարի կամրջի վրա, խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան:
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- «Թվիթեր»-ում գրել է Ռենատա Ալտը։