25/04/2023 12:46
Այդ պայմաններում էլ պետք է կարողանալ և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին. Անդրանիկ Քոչարյանը՝ Արցախի շրջափակման մասին (Տեսանյութ)
1990 թվականին նույն վիճակն էր, բայց այդ վիճակը ստացավ իր զարգացումը և, այնուամենայնիվ, մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվեցին, և ունեցանք 1994 թվականի հրադադարը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
«Մենք առայժմ փորձում ենք եղած հնարավորություններն արդյունավետ կառավարել։ Հիմա չպետք է խոսենք պատերազմի մասին, պետք է խոսենք առկա հնարավորություններն օգտագործելով՝ խուսափել պատերազմից», - ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, թե մարդիկ ամբողջությամբ շրջափակման մեջ են Արցախում՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
«Ուրեմն՝ այդ պայմաններում էլ պետք է կարողանալ և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին»։