25/04/2023 17:09
Արցախը կենսունակ օրգանիզմ է՝ մեր մարմնի կարևոր մասը. դու ինչպե՞ս ես կտրում, դեն նետում՝ դա ներկայացնելով պրագմատիզմ. Աջապահյան
Քաղաքական պրագամտիզմն այն է, որ ունեցած-չունեցածդ կշռադատես, բայց կշռադատելուց բացի, պետք է նախ ունենալ նպատակ։ Ես միշտ ասել եմ, որ իբրև ազգ մենք տեսլական չունենք, տարերայնորեն ենք զարգանում։ Այս իշխանությունը պոռոտախոսությամբ ձախողեց ամեն ինչ, հիմա էլ նստել, հաշվարկել են, որ պետք է 120․000 արցախցիներին զոհաբերեն, որ 3 միլիոնին փրկեն. սա պրագմատիզմ չէ, փոքրոգություն է, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Չես կարող մարմնիդ մի մասը կտրել, դեն նետել, որպեսզի մյուս մասը փրկես, այն դեպքում, երբ այդ մասը փտախտի մեջ չէ։ Արցախը կենսունակ, առողջ օրգանիզմ է և մեր մարմնի կարևորագույն մասն է, դու ինչպե՞ս ես կտրում, դեն նետում՝ դա ներկայացնելով քաղաքական պրագմատիզմ», - նշել է Աջապահյանը։
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ՝ քաղաքական պրագմատիզմի ելակետը պետք է լիներ այն, որ 120.000 հայ հավետ պետք է ապրի Արցախում, պետք է դառնա 12 միլիոն։ Քաղաքական պրագմատիզմը աջից կամ ձախից փչող քամուն հարմարվելը չէ. հարմարվողականությունը դեռ քաղաքական պրագմատիզմ չէ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։