25/04/2023 18:29
Երկու պատերազմում հաղթած Միքայել Արզումանյանը երրորդում պարտվել է ոչ թե նրա համար, որ անկարող էր հաղթել, այլ որովհետև այդպես էր որոշել այսօր նրան դատողը․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրել է․
«Այսօր հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը...
Դատվում է մի մարդ, ով դեռևս պատանի տարիքում զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը, անցել երեք պատերազմ, որից երկուսում հաղթել է, իսկ երրորդում, ցավոք, պարտվել...
Բայց պարտվել է ոչ թե նրա համար, որ անկարող էր հաղթել, այլ որովհետև այդպես էր որոշել այսօր նրան դատողը...
Հ.Գ.-...նիկոլի օրոք դատվելը եթե ոչ հերոսություն, ապա, առնվազն, զոհողություն է՝ հանուն արժանապատվության... Իսկ թե ինչպիսի ապրումներ կունենան նրանք, ովքեր կդատվեն նիկոլից հետո, դժվար չէ կռահել...»։
Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը այսօր երկարացվել է։ Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը։