25/04/2023 22:18
Դնում ենք նոր աշխարհակարգի հիմքերը․ Մեդվեդև
Այսօր մենք Չինաստանի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի անդամ պետությունների հետ դնում ենք նոր աշխարհակարգի հիմքերը, հայտարարել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Ինչու՞ է Արևմուտքը որոշել, որ կարող է մեզ կառավարել, որ իրենց չափանիշները լավագույնն են, որ իրենց կանոնները պետք է համընդհանուր լինեն»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով՝ Արևմուտքը, որտեղ բնակվում է մոլորակի բնակչության ընդամենը 15 տոկոսը, իր մոդելը լավագույնն է համարում, իսկ մյուս երկրներինը՝ փակուղային և ձգտում է մյուսներին թելադրել՝ ապրել իր կանոններով, ինչն անտրամաբանական է։
«Հետևաբար, լիովին հասկանալի է, որ մենք այսօր Չինաստանի, այլ պետությունների հետ, որոնք ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի կազմում են, ստեղծում ենք նոր աշխարհակարգի հիմքերը, ինչպես ընդունված է ասել՝ բազմաբևեռ աշխարհակարգի հիմքերը, և մենք դա կիրականացնենք հետևողականորեն, առանց վարանելու և առանց նայելու մեր շուրջբոլորը, թե օվկիանոսից այն կողմ կամ մի որևէ այլ վարում դա ինչ գործողության կհանգեցնի։ Այդ ամենը մենք անպայման կանենք, որովհետև միայն դա է մեր քաղաքակրթության նորմալ ապագայի երաշխիքը»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։