25/04/2023 22:50
Փաշինյանին դավաճան կոչելու համար ձերբակալված երիտասարդին ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ հայտնեց՝ ահազանգը, որ երիտասարդ քաղաքացու են ձերբակալել՝ Նիկոլ Փաշինյանին դավաճան կոչելու համար, ճիշտ է։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի կենտրոնում, Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում, ՔՊ գրասենյակի մոտ։
Քաղաքացին, նկատելով Նիկոլ Փաշինյանին, բացականչել է՝ «Նիկոլ՝ դավաճան», ինչից հետո նրան ձերբակալել են, առանց ձերբակալելու պատճառը հայտնելու՝ անմիջապես տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ էլ, 1,5 ժամ պահելուց հետո, ազատ են արձակել։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում