25/04/2023 20:32
Միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն ավելացել է. ՌԴ դատախազություն
Ռուսաստանում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն ավելացել է, հանցավորության ամենամեծ աճն Ուրալում է գրանցվել, հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Անատոլի Ռազինկինը։
«Անցյալ տարի Ռուսաստանի տարածքում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 10%-ով, հանցագործությունների աճ արձանագրվել է Դաշնության բոլոր շրջաններում, բացառությամբ հյուսիս-արևմտյանից։ Հատկապես մտահոգիչ է իրավիճակը Ուրալի շրջանում. այնտեղ հանցավորության աճը, եթե չեմ սխալվում, 46% է»,- ասել է Ռազինկինը։
ՌԴ գլխավոր դատախազի առաջին տեղակալի խոսքով՝ էականորեն ավելացել են նաև միգրանտների կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործությունները, բացի այդ, 2022-ին միգրացիոն օրենսդրության 25 000 խախտում է արձանագրվել, որոնցով 700-ից ավելի քրեական գործ է հարուցվել։