25/04/2023 11:12
ԱԺ ընդդիմությունն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայող Արտյոմ Պողոսյանի հիշատակը
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։
Մինչ օրակարգին անցնելը` ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այսօր երկու օր առաջ դավադիր թշնամու գնդակից զոհված Արտյոմ Պողոսյանի հուղարկավորության օրն է, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը», - նշեց Մինասյանը։
Հիշեցնենք՝ Արտյոմ Արսենի Պողոսյանը զոհվել էր ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում։