25/04/2023 16:42
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրացի պատգամավոր, ԵԽ-ի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասն ապրիլի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ:
Թանգարանից հայտնում են, որ հյուրերին դիմավորել է փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին Լուկաս Ֆուրլասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: