25/04/2023 15:24
Թուրքիան հասնում է իր 60 տարվա երազանքի իրականացմանը
Ապրիլի 27-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կմասնակցի ՌԴ-ի աջակցությամբ Մերսինում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի (ԱԷԿ) միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը, գրում է ermenihaber-ը։
Նախատեսվում է, որ ԱԷԿ-ը տարեկան կարտադրի 35 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, որը բավարարելու է Թուրքիայի ներքին պահանջարկի 10 տոկոսը։
Նաև նշվում է, որ Թուրքիան շուրջ 60 տարի սպասում էր այս պահին: Ինչպես նշվում է հրապարակման մեջ. «60 տարվա երազանքը իրականություն է դառնում»:
Ավելի վաղ թեմային անդրադարձած Էրդողանը ԱԷԿ-ի վերաբերյալ ասել էր.
«Աստծո կամոք, ապրիլի 27-ին «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի կունենա միջուկային վառելիքի մատակարարման արարողություն, դրանով իսկ ատոմակայանը միջուկային կարգավիճակ կստանա։ Հարգելի պարոն Պուտինը կմիանա արարողությանը տեսակապի միջոցով»: