25/04/2023 14:30
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 12.2 տոկոսով աճել է
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը տարվա առաջին 3 ամսում՝ 1.4 տոկոսով:
Շինարարության ծավալներում ևս աճ է նկատվել․ այս տարվա 3 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 3 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 89.1 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտ ամիսներին կազմել է 392.59 դրամ: