26/04/2023 19:48
Ընդունվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 6-րդ ծրագիրը
Այսօր ընդունվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման վեցերորդ ծրագիրը, տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։
«Էլեկտրաէնեգիայի ու բնական գազի վարձերի վճարման համար աջակցություն են ստանալու՝
1.Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքից ազատված անձինք՝ 20.000 դրամի չափով,
2.առաջինից երրորդ խմբի հաշմանդամները՝ 20.000 դրամի չափով,
3.տարիքային կենսաթոշակի անցած միայնակ քաղաքացիները՝ 20.000 դրամի չափով,
4.չորս և ավելի երեխա խնամող անձինք՝ 50.000 դրամի չափով,
5.միայնակ մայրերը՝ 20.000 դրամի չափով,
6.տեղահանված անձի ընտանիքի յուրաքանչյուր անդամը՝ 10.000 դրամի չափով»,- գրել է նա: