26/04/2023 11:20
Էրդողանն ուղիղ եթերում վատ է զգացել. հարցազրույցն ընդհատվել է (Տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, նա ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի գրիպի պատճառով։
Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է այն պահին, երբ լրագրողը սկսել է հարցնել կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։
«Առաջին հերթին առողջություն եմ մաղթում, երեկ և այսօր քարոզարշավը շատ էր, հետևաբար, ես հիվանդացա ստամոքսի գրիպով, նույնիսկ մտածեցի հաղորդումը չեղարկելու մասին: Բայց մենք խոստացանք և եկանք, ներողություն եմ խնդրում ձեզնից և մեր հեռուստադիտողներից»,- ասել է Էրդողանը՝ դադարից հետո վերադառնալով ուղիղ եթեր։
Երկու կարճ հարցերից հետո վարողն ասել է, որ թուրք առաջնորդի հետ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի «պարոն նախագահը հանգստանա»։