26/04/2023 20:02
Նախնական տեղեկություններով՝ Էրդողանը սրտամկանի ինֆարկտ է տարել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չեղարկել է նախընտրական բոլոր միջոցառումները՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Նախնական տեղեկություններով՝ Էրդողանը սրտամկանի ինֆարկտ է տարել, այդ մասին հայտնում են Bloomberg-ը և AVAZTÜRK թուրքական պարբերականը։
Հիշեցնենք՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել էր այն պահին, երբ լրագրողը հարցրել էր կառավարությունում ապագա վերադասավորումների մասին։
Նշվում է, որ եթերում տեղի ունեցածից հետո Թուրքիայի նախագահը, բժիշկների խորհրդով, չեղարկել է նախընտրական ելույթները։ Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանի օգնականը նշել է, թե Թուրքիայի նախագահը առողջական «աննշան» խնդիրներ ունի, ԶԼՄ-ները գրում են, որ նա ինֆարկտ է տարել։