26/04/2023 23:50
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իջևանում էին․ պատասխանել են քաղաքացիների հարցերին
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել ընդդիմության մարզային հերթական այցից․
«Այսօր Իջևան քաղաքում գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Թադևոս Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի հետ հանդիպեցինք քաղաքացիների հետ։
Մի քանի ժամ տևած հանդիպման հիմնական թեման անվտանգային հարցերը և մեր պետության առաջ ծանրացած մարտահրավերներն էին:
Երկրում ստեղծված իրավիճակի մասին զեկույցի ներկայացումից հետո պատասխանել ենք մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին:
Այս օրերին յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը, կապ հաստատելը և պայքարը հաջողելու միասնական կամքի ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է։
Ապրիլի 29-ին և 30-ին նման հանդիպումներ տեղի կունենան Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում»,- գրել է Իշխան Սաղաթելյանը՝ սոցցանցի իր էջում: