26/04/2023 21:45
Հայաստանի Հանրապետությունը նամակ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը նամակ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու զարգացումների վերաբերյալ, տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Երեկ` ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է»,- նշված է հաղորդագրությունում։