26/04/2023 21:56
Արևմուտքը բազմապատկելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտելու փորձերը․ Պեսկով
Արևմուտքը բազմապատկելու է Ռուսաստանում 2024 թվականին նախատեսված նախագահական ընտրություններին միջամտելու փորձերը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այսպես, թե այնպես, դրսից միջատմություն լինում է, իսկ հատուկ ռազմական գործողության ու միջազգային իրավիճակի ներկա պայմաններում միջամտության այդ փորձերը կբազմապատկվեն, դրանում կասկած չկա»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ էլ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։ «Արևմուտքը մտադիր է խափանել 2024 թվականի ընտրությունները»,- մասնավորապես, ասել էր նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ չնայած այս ամենին, Ռուսաստանի ընտրական համակարգը պատրաստ է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին։