26/04/2023 18:55
Տեղ գյուղի մոտ վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների առողջական վիճակը լավ է, News.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Սադրանքի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 6 վիրավոր ունի։