26/04/2023 10:22
Անցակետի հարցում պետք է լինել անզիջում. բանակցելու բան չկա. Տիգրան Աբրահամյան
Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի ու վերջ:
«Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում: Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվեն ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ, հայկական կողմի համար չարիք են: Այդ թեմայով բանակցելու բան չկա:
Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։