26/04/2023 22:07
Ձերբակալել են ամերիկյան ընկերություններից 2,5 միլիոն եվրո հափշտակած կիբերհանցագործին
Իսպանիայի ոստիկանությունը, համագործակցելով ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի հետ, Մադրիդում ձերբակալել է ամերիկյան ընկերություններից կիբերհանցագործության միջոցով 2,5 միլիոն եվրո շորթած քաղաքացու, այդ մասին հայտնել է իսպանական ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածի ազգային պատկանելության մասին ոչինչ չի նշվում, տեղեկացվում է, որ նա հանցակիցների ցանց է ստեղծել Բահրեյնում, Գերմանիայում, Քուվեյթում ու ԱՄՆ-ում, կիբերհանցագործների թիրախում են եղել միջազգային ընկերություններ, որոնց հիմնական մասն ամերիկյան է եղել։
Ձերբակալվածը, հանդես գալով տարբեր անձանց անուններով, խոշոր պատվերներ է կատարել ընկերություններից ու կարողացել է խուսափել դրանց համար մեծ վճարումներ կատարելուց։ Նրան խուզարկելիս հայտնաբերվել է մեծ գումար, էլեկտրոնային սարքավորումներ, փաստաթղթեր, որոնք կապ ունեն հանցավոր գործունեության հետ։