26/04/2023 14:41
Իրանի հյուսիսում բարձրաստիճան հոգևորական է սպանվել
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում այսօր սպանվել է բարձրաստիճան հոգևորական, Փորձագետների խորհրդի անդամ (Իրանի հատուկ պետական մարմին, որն ընտրում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին) Աբաս Ալի Սուլեյմանիին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է The Washington Post պարբերականից:
Հանցագործությունը կատարվել է Բաբոլսեր քաղաքում։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։
Նշվում է, որ իրանական պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Սուլեյմանին քաղաքի բանկերից մեկում է եղել, երբ մեկ այլ մարդ խլել է անվտանգության աշխատակցի հրազենը և սկսել է կրակել բանկի աշխատողներից մեկի հետ անձնական վեճի պատճառով: Միջադեպի հետևանքով Սուլեյմանին սպանվել է:
Սուլեյմանին մինչև վերջերս զբաղեցնում էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի պաշտոնը Սպահանի նահանգի Քաշան քաղաքում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանի նահանգում: