26/04/2023 20:40
Իտալիան և Ուկրաինան չոր նավահանգիստ են ցանկանում կառուցել
Իտալիան և Ուկրաինան Հունգարիայի հետ սահմանին չոր նավահանգիստ կկառուցեն, հայտարարել է Իտալիայի արդյունաբերության նախարար Ադոլֆո Ուրսոն՝ Rai Radio 1-ի եթերում։
«Ուկրաինայի արագ վերականգնման համար անհրաժեշտ է լոգիստիկ հաթակ կառուցել Հունգարիայի հետ սահմանին, որտեղ, Կիևի կարծիքով, անհրաժեշտ է չոր նավահանգիստ ունենալ, այսինքն՝ երկաթուղային լոգիստիկ տեսակավորման կենտրոն, որը թույլ կտա անմիջապես ցամաքային ճանապարհով արտահանել այն, ինչն արտահանվում էր արգելափակված նավահանգիստներից»,- ասել է իտալացի պաշտոնյան։