27/04/2023 12:28
Մեր խնդիրն է այս ու առաջիկա տարիներին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ. Վարչապետ
ՀՀ կառավարության խնդիրն է այս ու առաջիկա տարիներին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե ամենամեծ խնդիրն է, որ կապիտալ ծախսերը ժամանակին ու պատշաճ որակով արվեն։
«Դա մեծապես պայմանավորում է տնտեսական ակտիվությունն ու տնտեսական աճը», - նշեց Փաշինյանը։
Վարչապետը գործադիրի անդամներին կոչ արեց ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա. կապիտալ ծախսերը պետք է արվեն մաքսիմալ արագ, որակով ու արդյունավետ։