27/04/2023 17:35
«Քիչ առաջ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար Սամվել Վարդանյանին 1,5 ժամով ձերբակալելու որոշումը»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ բողոքարկվել է Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին ձերբակալելու որոշումը։
«Քիչ առաջ Սամվելի հետ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։
Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։
Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»,- տեղեկացրել է իրավապաշտպանը։