27/04/2023 09:40
«Ժողովուրդ». Ինչ են քննարկվում ՔՊ կուսակցության քաղաքական ժողովներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսին քաղաքական երկրորդ ժողովը կանցկացնի Դիլիջանում: Նիստը վարելու է Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
Կուսակցության քաղաքական ժողովներին քննարկվում են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր։ Ի դեպ, սա կուսակցության երկրորդ քաղաքական ժողովն է. կուսակցության քաղաքական առաջին ժողովը տեղի էր ունեցել Ջերմուկում դեկտեմբերի 17-ին:
Թե ինչու է որպես ժողովի վայր ընտրվել Դիլիջանը, երբ Փաշինյանը Տավուշից է, մեզ հետ զրույցում պատգամավոր Գևորգ Պապոյանը պատասխանեց. «Որոշումը հետևյալն է՝ նիստերն անել մարզերում. տարբեր տարբերակներ ենք քննարկել, այդ թվում՝ Արարատի ու Արմավիրի մարզի տարբերակն էլ ենք քննարկել, հատուկ որոշում չկա այս մասով: Խնդիրն այն է, որ հենց մարզերում անենք»»։