27/04/2023 18:50
ԱՊՀ երկրներում ռուսերենը պետք է դառնա երկրորդ լեզու․ Աբաև
ԱՊՀ երկրներում ռուսերենը պետք է զարգացվի՝ որպես հաղորդակցության երկրորդ լեզու, միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դաուրեն Աբաևը։
«ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի զարգացման ռազմավարությունը նախևառաջ ենթադրում է ռուսերենը դարձնել երկրորդ լեզու։ Այս առումով , հաշվի առնելով գլոբալիզացիոն պրոցեսները, ռուսերենը մրցակցելու է այլ օտար լեզուների՝ հատկապես անգլերենի ու չիներենի հետ»,- ասել է նա։
ԱՊՀ գլխավոր տեղակալի քարտուղարը հավելել է, որ ԱՊՀ երկրների բնակիչների համար ռուսերենը «կապող թել» է, այն օգնում է, որպեսզի տարբեր երկրների քաղաքացիները, որոնք ընդհանուր պատմություն են ունեցել, միմյանց ավելի լավ հասկանան, ամրապնդեն մշակութային կապերը, սակայն, նրա գնահատմամբ, ԱՊՀ որոշ երկրներում լեզվական քաղաքականությունը բավականին բարդ է, այնինչ «հենց ռուսերենն է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն պրոցեսների հուսալի ռեսուրսը»։