27/04/2023 20:03
Հռոմի Պապը և Ուկրաինայի վարչապետը մոտ կես ժամ զրուցել են
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս երկրորդը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին, հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։
Հռոմի Պապի և Ուկրաինայի վարչապետի առանձնազրույցը տևել է մոտ 30 րոպե, Ֆրանցիսկոս Երկրորդի մոտ ընդունելությունից հետո Շմիգալը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։
«Պետական քարտուղարությունում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի հակամարտությանը վերաբերող հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել խնդրի հումանիտար կողմին և խաղաղություն հաստատելու ջանքերին»,- նշված է Սուրբ Աթոռի մամլո ծառայության հաղորդագրությունում։
Հանդիպմանն անդրադարձել է նաև Ուկրաինայի վարչապետը՝ Հռոմում օտարերկրյա լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիսի ժամանակ։ Դենիս Շմիգալը, մասնավորապես, հայտարարել է, որ Հռոմի պապի հետ քննարկել է Զելենսկու «խաղաղության բանաձևը» և այն քայլերը, որոնք «կարող է ձեռնարկել Վատիկանը՝ դրա իրականացման համար»։
Շմիգալը նաև Ուկրաինա այցելելու հերթական հրավերն է փոխանցել Հռոմի Պապ Ֆրանցիկոս Երկրորդին։