27/04/2023 21:30
ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալը մեզ համար կենսական նշանակություն ունի. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներ Իլյա Դարչիաշվիլին ու Զբիգնև Ռաուն Թբիլիսիում քննարկել են Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու հեռանկարները։
«Հանդիպման ընթացքում մենք կենտրոնացանք Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցի վրա, ինչը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Մենք քննարկեցինք, թե համագործակցության արդյունքում ինչպես կարելի է մեր բարեկամներից ավելի մեծ աջակցություն ստանալ այդ ուղղությամբ»,- ասել է Դարչիաշվիլին՝ Ռաուի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ ԵՄ-ն 2022 թվականին կառույցի անդամի թեկնածուի կարգավիճակ էր շնորհել Մոլդովային և Ուկրաինային, իսկ Վրաստանին անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին 12 առաջարկ էր ներկայացրել` կատարման, որոնց թվում են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության հաստատումը, օլիգարխների մասին օրենքի ընդունումը։