27/04/2023 17:56
Եղբայր ջան, մենք քո սխրանքը երբեք չենք մոռանա և թույլ չենք տա, որ մոռանան
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Աբովյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա կապակցությամբ գրել է․
«Այսօր Հայաստանի և Արցախի հերոս, եղբայրական եզդի ժողովրդի զավակ Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։
Աստված լուսավորի բոլոր հերոս Սուրբ նահատակների հոգիները։
Քյարամ ջան, ննջիր լույսերի մեջ, եղբայր ջան, մենք քո սխրանքը երբեք չենք մոռանա և թույլ չենք տա, որ մոռանան»։
Հիշեցնենք՝ Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Հայաստանի զինված ուժերի ազգությամբ եզդի զինծառայողը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում մասնակցել է ռազմական գործողություններին, ցուցաբերել հերոսական վարք։
Զոհվելուց հետո նրա դիակը հայտնվել է թշնամու զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։ Հրեշավոր գործողության մասին փաստագրված վկայություններ կան ․․․
․․․ Հավերժ փառք Հայրենիքի համար հերոսական մարտերում զոհված Քյարամ Սլոյանին և անմահացած բոլոր զինվորներին։