27/04/2023 16:14
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հնարավոր է՝ հանդիպեն ԱՄՆ-ում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հնարավոր է՝ հանդիպեն ԱՄՆ-ում։
Տեղեկությունը տարածել է France-Presse-ը:
Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։ «Կոնկրետ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել էր նա։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն, դեռ չի հաստատում, որ նախարարների հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշում է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։
«Արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն և առաջարկներ կան, սակայն հանդիպման կոնկրետ վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի»,- Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ի դեպ, Բայրամովն այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին բանակցային գործընթացի ակտիվացման գործում ներդրած ջանքերի համար։