27/04/2023 12:19
Հայաստանն Արցախին 3.5 մլրդ ՀՀ դրամ վարկ կտրամադրի՝ տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով
ՀՀ պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կտրամադրվի 3.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ, որոշումը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում է։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։
Նշված է, որ վարկը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։