27/04/2023 10:25
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության և Սիեռա Լեոնեի նախագահներին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային ազգային տոնի՝ Ազատության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը կարևորում է Հարավային Աֆրիկայի Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:
Համոզված եմ, որ ապագայում առավել արդյունավետ կօգտագործենք երկկողմ համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Հարավային Աֆրիկայի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Վահագն Խաչատուրյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Սիեռա Լեոնեի Հանրապետության նախագահ Ջուլիուս Մաադա Բիոյին Սիեռա Լեոնեի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը կարևորում է Սիեռա Լեոնեի հետ շփումներն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք երկու երկրների միջև առկա հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Սիեռա Լեոնեի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: