27/04/2023 20:56
Անծանոթը թակել է տան դուռը, ջուր խնդրել, մտել ներս ու գողացել բջջային հեռախոսը
Ապրիլի 11-ի ցերեկը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին: Նա հայտնել է, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը:
Իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, ձեռք են բերվել հիմնավոր ապացույցներ, որ խաբեությամբ տուն մտել և հեռախոսը գողացել է էջմիածինցի 30-ամյա մի երիտասարդ:
Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ էլ բացատրական աշխատանքից հետո խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը վաճառել է Էջմիածնի վաճառակետերից մեկում: Հետագա միջոցառումների շնորհիվ գնորդը հեռախոսը ներկայացրել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: