27/04/2023 11:52
Վերացվել է «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գ. Ամասիա):
Կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին:
«Կարագ սերուցքային» արտադրատեսակի արտադրական գործունեությունը շարունակում է մնալ կասեցված: