Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ

28/04/2023 10:55

Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ


Ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ տարածաշրջանում, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի ակտիվորեն հայտնաբերենք ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց և ընդգրկենք բուժման մեջ, այդպիսով մարդիկ ժամանակին կստանան իրենց հասանելիք բուժումը, ինչը թույլ կտա խուսափել բարդություններից և բարելավել կյանքի որակը: Բուժումը կենտրոնի կողմից տրամադրվում է անվճար՝ պետական և միջազգային ֆոնդերի աջակցությամբ», - նշեց Աթոյանը։

Տնօրենի խոսքով՝ ժամանակին բուժման դիմելը կարևոր է, քանի որ ներկայիս դեղորայքը՝ հակառետրովիրուսային, բավականին արդյունավետ է և ճնշող մեծամասնության դեպքում հնարավոր է լինում հասնել ռեմիսիայի։ Այսինքն՝ մարդն ապրում է իր կյանքով և չունի ՁԻԱՀ-ի փուլ անցնելու վտանգ։

«Ներկայումս աշխարհում մինչև 2025թ. սահմանվել է նոր նշաձող ՄԻԱՎ-ի վերահսկման համար, այն է՝ երեք 95-երը, ինչը ենթադրում է ՄԻԱՎ ունեցող մարդկանց առնվազն 95%-ի հայտնաբերում, հայտնաբերվածներից առնվազն 95%-ին բուժման մեջ ընդգրկում, բուժման մեջ գտնվողներից առնվազն 95%-ի մոտ վիրուսի քանակային ընկճում։

Այս առումով մենք լավ առաջընթաց ունենք։ Ցավոք, դեռևս 95-ի չենք հասնում, բայց առաջին ցուցանիշով 82 է մեզ մոտ, այսինքն՝ հնարավոր առկա վարակակիրների 82 տոկոսը, վերջին տվյալներով, հայտնաբերված են և մարդիկ ստանում են իրենց հասանելիք բուժումը։ Մյուս ցուցանիշները նույնպես փոքր-ինչ հետ են մնում նախանշված ցուցանիշից, բայց կենտրոնը աշխատում է ակտիվ և հնարավոր ամենը արվում է համապատասխան նիշը ապահովելու համար», - հայտնեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մարդիկ կարող են ստանալ նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում։ Եթե մարդիկ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար այլ տարբերակներից չեն օգտվում և գերադասում են ստանալ նախակոնտակտային կանխարգելում, ապա այն իրականացվում է վճարովի հիմունքներով, սակայն ցանկանում եմ նշել, որ վճարում են միայն բժշկական ծառայությունների և խորհրդատվության համար, իսկ դեղորայքը տրամադրվում է անվճար:

Իսկ հետկոնտակտային կանխարգելումը անվճար է մասնագիտական գործունեության ժամանակ հավանական վարակվածության կասկածի դեպքում (օր.՝ բուժաշխատողներ): Եթե մարդն ունի ՄԻԱՎ-ով վարակվելու կասկած, օրինակ, ունեցել է չպաշտպանված սեռական կոնտակտ, կասկածելի վարակից հետո մինչև 72 ժամվա (ցանկալի է մինչև 48 ժամ) ընթացքում նա կարող է դիմել կենտրոն և ստանալ համապատասխան դեղորայք։ Այս դեպքում գրեթե 100 տոկոսին ձգտող հավանականությամբ նրա մոտ ՄԻԱՎ վարակը բացառում ենք», - ասաց Ստեփան Աթոյանը։

Տնօրենն ասում է, որ նախկինում ավելի խտրական էր վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ.

«Չնայած շատ անելիքներ ունենք, քանի որ թե՛ բուժանձնակազմի, թե՛ հասարակության կողմից մնում է խարանի գաղափարը, բայց դրական տեղաշարժ ունենք. անելիքները դեռ շատ են»։

ՄԻԱՎ-ով վարակվելու հարցում ավելի խոցելի են արտագնա աշխատանքով զբաղվող մարդիկ և նրանց ընտանիքի անդամները, սեռական ծառայություն վաճառող մարդիկ և նրանց հետ կոնտակտ ունեցողները, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, ներերակային հոգեներգործող միջոցներ օգտագործող մարդիկ նույնպես գտնվում են ռիսկի խմբերում։

Վիրուսային հեպատիտները՝ B և C, համաճարակաբանորեն ունեն նույն փոխանցման ուղիները, ինչ որ ՄԻԱՎ վարակը, այն է՝ սեռական ճանապարհը, ներերակային ճանապարհը և մորից՝ պտղին։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ պետական ծրագիր կա հեպատիտ C-ի բուժման հետ կապված, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել կենտրոն, անցնել անհրաժեշտ հետազոտությունները և պետական ծրագրի մեջ ընդգրկվելուն համապատասխանելու դեպքում բուժում ստանալ։

Ի տարբերություն քրոնիկական հեպատիտ C-ի, քրոնիկական հեպատիտ B-ն ավելի երկարատև բուժում է պահանջում և լիարժեք առողջացման շատ քիչ դեպքեր ենք ունենում։

«Դեղորայքի միջոցով հեպատիտ B-ն կարող ենք շատ լավ վերահսկողության տակ պահել, և վիրուսի քանակը վերահսկելով մարդու կյանքի որակը բավականին բարձր պահել և չունենալ հեպատիտի բարդություններով պայմանավորված կյանքի որակի վատթարացում», - ասաց Ստեփան Աթոյանը։

Քրոնիկական հեպատիտների հիմնական՝ կյանքին սպառնացող բարդությունները լյարդի ցերոզն ու լյարդի առաջնային ուռուցքն են՝ հեպատոցելյուլյար կարցինոման, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ։

«Մարդիկ, ովքեր չեն պատվաստվել հեպատիտ B-ի դեմ, լավ կլինի, որ պատվաստվեն, քանի որ պատվաստումը միանշանակ բացառում է վարակելիությունը և հետագա խնդիրներից զերծ է պահում», - ասաց Ստեփան Աթոյանը՝ հավելելով, որ պատվաստվելու համար մարդիկ կարող են դիմել իրենց տեղամասային պոլիկլինիկաներ։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը Այսօր, 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Այսօր, 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է Այսօր, 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ Այսօր, 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան Այսօր, 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին Այսօր, 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին Այսօր, 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Այսօր, 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով Այսօր, 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» Այսօր, 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում Այսօր, 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից Այսօր, 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության Այսօր, 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը Այսօր, 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները Այսօր, 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան 22/11/2024 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից 22/11/2024 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում 22/11/2024 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով 22/11/2024 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են 22/11/2024 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը 22/11/2024 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով 22/11/2024 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է 22/11/2024 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն 22/11/2024 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ 22/11/2024 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 22/11/2024 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 22/11/2024 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ 22/11/2024 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» 22/11/2024 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել 22/11/2024 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն 22/11/2024 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի 22/11/2024 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 22/11/2024 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 22/11/2024 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 22/11/2024 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին 22/11/2024 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը 22/11/2024 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) 22/11/2024 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան 22/11/2024 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 22/11/2024 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 22/11/2024 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 22/11/2024 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 22/11/2024 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը 22/11/2024 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին 22/11/2024 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) 22/11/2024 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք 22/11/2024 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է 22/11/2024 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին 22/11/2024 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին 22/11/2024 12:22 ՔՊ-ականները դպրոցականների են ընդունել, խոսել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին 22/11/2024 12:16 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 22/11/2024 12:02 «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում 22/11/2024 11:50 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 22/11/2024 11:37 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ 22/11/2024 11:27 Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը վարժական հավաքներ կանցկացվեն 22/11/2024 11:19 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (Տեսանյութ) 22/11/2024 11:02 ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը 22/11/2024 10:55 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 22/11/2024 10:52 Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին 22/11/2024 10:47 Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին 22/11/2024 10:40 Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով 22/11/2024 10:34 Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին 22/11/2024 10:27 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում 22/11/2024 10:25 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան 22/11/2024 10:24 Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան 22/11/2024 10:19 Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալման որոշումները 22/11/2024 10:11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել 22/11/2024 10:07 Բանակայինների աշխարհի առաջնության 2-րդ օրը ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ 22/11/2024 10:03 Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը 22/11/2024 09:59 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Պատգամավոր