28/04/2023 20:20
Wildberries-ը ռեբրենդիգի կենթարկվի. Տատյանա Բակալչուկ
Wildberries-ը նախատեսում է ռեբրենդինգ կատարել և լոգոտիպի նոր տարբերակների փնտրտուքի մեջ է, հայտարարել է ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք ցանկանում ենք սահուն մտնել ռեբրենդիգի այս պատմության մեջ, ցանկանում ենք վերագծագրել լոգոտիպը։ Զգում ենք, որ բրենդը մի փոքր հնացել է, ցանկանում ենք, որ այն ավելի տրամադրող ու ժամանակակից լինի»,- ասել է Wildberries-ի հիմնադիրը։
Նա ընդգծել է, որ Wildberries-ը «Յագոոդկի» վերանվանելու մասին խոսք չի գնում, հիմնական խնդիրն է ոչ միայն լոգոտիպի փոփոխությունը, այլև ապրանքանիշի սոցիալական նշանակությունն ընդգծելը։