28/04/2023 13:43
Խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Արմեն Գրիգորյան
Խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քննարկումներ են ընթանում»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանը 40 օրից ավելի է՝ չի փոխանցում առաջարկները՝ Գրիգորյանը նշեց, թե Ադրբեջանը ևս ուշացրել է, երբ Հայաստանն իր օրինակներն է փոխանցել։
«Դա նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունը կարևոր այլ հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»,- հավելեց ԱԽ քարտուղարը։