28/04/2023 15:20
Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն ակցիա է իրականացրել դեսպանատների առջև
Սամվել Վարդանյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկո՛լ, դավաճան» ասելու համար ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել, այսօր ակցիաներ է իրականացրել ՀՀ կառավարության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանատների առջև։
«Փաշինյանը Հայաստանը չէ, Փաշինյանի արտահայտած տեսակետը Հայաստանինը չէ» գրությամբ պաստառով է նա իրականացրել իր ակցիան։
«Սա իմ խոսքն է՝ ուղղված երկրի ղեկավարությանը, հանրությանը, դեսպանատների աշխատակիցներին», - ասել է երիտասարդը։