28/04/2023 12:11
ԳՇ պետի թույլտվությամբ լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էին ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլև մեր բնագծերի թիկունքային հատվածը. Պատգամավոր
ԱԽ քարտուղարի, ԳՇ պետի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակությունը Ջերմուկում էր: ԳՇ պետը մանրամասն ներկայացնում էր թշնամու առաջխաղացման ճակատը, խորությունը, մխրճման հատվածները, տարածքային կորուստները, ցույց տալիս, թե որտեղ են եղել մինչև 2022-ի սեպտեմբերյան հարձակումը, ապա` հետո որտեղ են դիրքավորվել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նկատել է՝ լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էին ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը:
«Նպատակս պնդելը չէ, թե դրանով անվտանգության կանոններ են խախտվել, այլ այն, որ եթե այդպիսի կադրեր իր այցի շրջանակներում հրապարակեր իշխանության սիմպատիային չարժանացած որևէ քաղաքացի` ընդդիմադիր գործիչ, ԶԼՄ ներկայացուցիչ կամ պարզապես տարածքի բնակիչ, ապա իշխանությունը նախ՝ նրան 5-րդ շարասյուն կորակեր, ապա մեր երկրի վերջին 5 տարվա բոլոր ողբերգությունների պատասխանատու կհռչակեր, դեռ չեմ խոսում իրավապահներին իջեցվող քաղաքական հանձնարարությունների մասին», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։