28/04/2023 13:24
Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2 ուղղությունը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։
«Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում», - ասել է Ասրյանը։
Նրա խոսքով՝ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։